Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնալու ենք խորհրդարան․ «Պատիվ ունեմը» կվերցնի մանդատները․ Տեսանյութ

«Իրականում ընտրությունների արդյունքները  հրապարակված են , որ ասեմ սպասելի էին, ոչ բայց ունենք այն ինչ որ ունենք»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։  
    
Նա նշեց, որ իրենք ոչ միայն վերահաշվարկի գործընթաց, այլ առհասարակ բոլոր խնդիրները, որը  եղել են ընտրության ժամանակ  այդ խնդիրները վերհանվել են իրենց թիմակցների կողմից և բոլորով տրվելու են ընթացք, հասանելի գործիքակազմով ընտրությունների  արդյունքները վերջնական հասկանալը այդ ողջ գործիքակազմն օգտագործելու ենք։ 

«Եթե որոշում կայացվի, որ դաշինքն ի վերջո գնում է խորհրդարան վերցնելու մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ։

Գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք  մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինք՝ եթե մենք չենք վերցնում մանդատները խորհրդարանը շարունակում է աշխատել»,- ասաց Վանեցյանը։    

Նա նշեց, որ հավաքագրվում են, բոլոր ընտրախախտումներ, քննարկվում է հարց այլ քաղաքական ուժերի հետ ՍԴ դիմելու, և ՍԴ որոշումը ստանալուց հետո իրենք որոշում կկայացնեն՝ ընդունում են արդյոք ընտրությունների արդյունքները, թե ոչ, կամ չընդունելով՝ այնուամենայնիվ շարունակում են գնալ, թե չգնալ խորհրդարան, թե չգնալ։

Հարցին, թե ԱԺ մտնելուց հետո, նա ինչ է նախատեսում անել գերիներին վերադարձնելու հարցում, քանի որ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ 2-3 օրում գերիների հարցը կարող է լուծել, Արթուր Վանեցյանն ասաց․

«Գերիների վերադարձի հետ կապված իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շատ շահարկումներ, ասում էին, եթե կարողանում եք 2-3 օրում գերիների հարցը լուծել ինչու չեք լուծել։ Բայց եթե հիշում եք՝ իմ հայտարարության մեջ եղել է հետևյալը, եթե մենք լինեինք  իշխանություն, ունենայինք իշխանական լծակներ, ունենայինք հնարավորություն հանդես գալ պետության կողմից, հնարավորություն  պետության լծակներն օգտագործել, ճիշտ աշխատանքի դեպքում այո՛ մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին»,- ասաց Արթուր Վանեցյանը։