Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանցագործության համար պատիժը պետք չէ մեկնաբանել որպես քաղաքական հետապնդում. Տիգրան Ավինյան․ ՀԺ

Հանցագործության համար պատիժը պետք չէ մեկնաբանել որպես քաղաքական հետապնդում. Տիգրան Ավինյան․ ՀԺ
Քաղաքականություն
17:18, 23 июнь 2021
Հանդուրժողականություն լինելու է, բայց սա չի նշանակում հանդուրժողականություն հանցագործության նկատմամբ: Սա նշանակում է հանդուրժողականություն այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ: Իսկ հանցագործների հանցագործությունները չեն ներվելու:

Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը:

«Էստեղ շատ կարևոր տարանջատում կա, հանցագործությունը և քաղաքական հայացքները չպետք է միախառնվեն: Օրինակ՝ հանցագործության համար պոտենցիալ պատիժ կրող անձը չպետք է դա մեկնաբանի որպես քաղաքական հետապնդում:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական հայացքներ ունեցողներին, ապա մեր քաղաքական ուժը պատրաստ է ձեռք մեկնել բոլոր ուժերին՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական: Արդեն մի շարք հանդիպումներ տեղի են ունեցել, և դրական է այս ամենը և խոսում է հանդուրժողականության վերականգնման հնարավորության մասին, սա չպետք է բաց թողնենք»,- ասաց Ավինյանը: