Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին․ Գնել Սանոսյան
Քաղաքականություն
13:32, 24 июнь 2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, 

ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ 
 
Շնորհակալություն եմ հայտնում մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացնում,  որ ձեր տված քվեն հնարավորություն է տալիս ավելի դրական, փոխվստահության ու կառուցողական մթնոլորտում  շարունակել  մեր աշխատանքները։ 

Այդ աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել առանց ձեր անմիջական մասնակցության, ստեղծարար ներուժի և հետևողականության։ Ուստի, հետևում թողնելով  նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը և տրամադրությունները, ժամանակն է, որ բոլորս միասին լծվենք մեր հայրենիքի, մարզի և համայնքների շենացման գործին՝ անկախ  մեր քաղաքական նախապատվություններից ու հայացքներից։    

Իմ ղեկավարությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը բաց է համագործակցության և ողջախոհ առաջարկություններին ընթացք տալու համար և պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ձեզ հետ միասին ապահովել մեր մարզի ներառական, կայուն և անվտանգ  զարգացումը»։