Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրության օրը հրավառություն եղել է այն տեղամասերին կից տարածքներում, որոնցում հաղթել է Քոչարյանը․ Վահագն Ալեքսանյան

Ընտրության օրը հրավառություն եղել է այն տեղամասերին կից տարածքներում, որոնցում հաղթել է Քոչարյանը․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
15:59, 24 июнь 2021
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որոշ շրջանակներ շարունակ փորձում են ՔՊ-ի «գրպանը» ընտրությունների գիշերը կազմակերպած հրավառություն գցել։ 

Մի քանի անգամ արդեն հայտարարել ենք, որ ՔՊ-ն ՈՉ ՄԻ հրավառություն ընտրությունների գիշերը չի արել, բայց հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ Երևանում իրականացված երկու հրավառության։ 

Երկու հրավառություն է եղել Հանրապետության(նախկին Ալավերդյան) փողոցում, իրարից որոշակի ժամանակային ինտերվալի տարբերությամբ։ 

Այդ փողոցի վրա եղել է երկու ընտրատեղամաս՝ 71 և 114 դպրոցներում։ Երկու տեղամասում էլ հաղթել է «Հայաստան» դաշինքը՝ 221-463 և 289- 462 ձայների հարաբերակցությամբ։

Այս թեմային չեմ հոգնի անդրադառնալ այնքան, մինչև ոչ մի մութ կետ չմնա։ Ես ու իմ բազմաթիվ թիմակիցներ դատապարտել ենք Ապրիլյանի տարելիցին ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հրավառությունը, նույնը անել կամ թույլ տալ մենք չէինք կարող»։