Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանից S-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել. ՌԴ

Ռուսաստանից S-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել. ՌԴ
Քաղաքականություն / Միջազգային
22:00, 22 февраль 2021
Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ. գրում է ermenihaber-ը: 

«Ռուսաստանից S-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ  բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, որ ծրագրված է եղել»,- ասել է ռուսական զենքերի արտահանման ընկերության ղեկավարը:

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն էլ ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիան հայտարարեց թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ հակասությունների պատճառ դարձած S-400 համակարգերի հարցում որոշակի զիջումների պատրաստակամության մասին:

Մասնավորապես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան կարող է մշտական մարտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Աքարը ավելացրել էր նաև, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։