Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն ստացել է 3 դիմում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին. Մուկուչյան

ԿԸՀ-ն ստացել է 3 դիմում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին. Մուկուչյան
Քաղաքականություն
14:46, 27 июнь 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 դիմում  է ստացել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Մինչև ընտրության օրը ԿԸՀ ստացվել է 85 դիմում, որոնցից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ստացվել է 13 դիմում, պատգամավորի թեկնածուների կողմից ինքնաբացարկի վերաբերյալ 17 դիմում, հասարակական կազմակերպության կողմից 2 դիմում պարզաբանում ստանալու վերաբերյալ, ԱԺ պատգամավորների կողմից 2 դիմում, քաղաքաքացիների կողմից 48 դիմում, 2 դիմում ներկայացվել է քաղաքացի Արզաքանցյանի կողմից, ում որպես պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր էր ճանաչվել ընտրական հանձնաժողովի որոշմամբ, 1 դիմում հկ-ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներին համատարմագրելու վերաբերյալ, որը մերժվել էր ընտրական օրենսգրքի պահանջներին չբավարարելու հիմքով, պարզաբանում տալու 2 դիմումները բավարարվել են»,- ասել է նա: