Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը Արցախի ԱԺ-Ն արտահերթ նիստ կգումարի

Վաղը Արցախի ԱԺ-Ն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքականություն
14:12, 28 июнь 2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով.

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցավածքների նախարար Հայկ Խանումյան)»: