Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը՝ հունիսի 30-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Վաղը՝ հունիսի 30-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ
Քաղաքականություն
19:15, 29 июнь 2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը: 

ԱԺ խորհուրդը  որոշեց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Առաջին ընթերցմամբ ընդունված  նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի  եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվեց երեքական ժամ: ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում  երկու ընթերցմամբ ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվեց կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: