Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյունքներն անսպասելի էին մեզ համար․ Ռոբերտ Քոչարյան

Արդյունքներն անսպասելի էին մեզ համար․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
21:47, 29 июнь 2021
«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց․ «Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, մեր կանխատեսումները եղել եմ մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում։

Հիմա հարց է առաջանում, թե ինչու կա էական տարբերություն սպասելիք արդյունքների և մեր տեսածի միջև։ Հնարավոր երկու տարբերակ կա։ Առաջին՝ մարդիկ իրենց մտածածն ուղղակի չեն ասում, թաքցնում են, ինչը ևս վատ է պետության համար և նշանակում է, որ երկրում մթնոլորտն այնպիսին չի, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը։


Եվ երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։ Ես չեմ ուզում մտնել կեղծիքների հարցի մեջ, բայց մեր գնահատականներով՝ մոտ 200 հազար ձայներ կասկածելի են։
Հիմա դիմելու ենք ՍԴ, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այնտեղ»։