Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը. Գևորգ Պապոյան․ Տեսանյութ

Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը. Գևորգ Պապոյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:31, 30 июнь 2021
«Տարածքային կառավարման մասին օրենքում սահմանվում են դրույթներ, ըստ որոնց` կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Փոխվարչապետը համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ մարզպետների աշխատանքը»,- այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նա նշեց, որ մարզպետները կարողանալու են ոլորտը համակարգող փոխվարչապետի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցեր:

«Անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել մարզպետների գործունեության գնահատման վերաբերյալ «Տարածքային կառավարման մասին» օրենքի համապատասխան դրույթները: Փոփոխություններ են կատարվել նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, ինչպես նաև «Կառավարչական հարաբերությունների մասին» օրենքում»,- հավելեց Գևորգ Պապոյանը:

Տեսանյութն՝ այստեղ