Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տասնյակ հազարավոր անհատ ձեռնարկատերեր ավելի քիչ դրոշմանիշային վճար կվճարեն. Հիմնադրամի գործունեությունը, սակայն, չի խաթարվի. Պապոյան

Տասնյակ հազարավոր անհատ ձեռնարկատերեր ավելի քիչ դրոշմանիշային վճար կվճարեն. Հիմնադրամի գործունեությունը, սակայն, չի խաթարվի. Պապոյան
Քաղաքականություն
14:17, 30 июнь 2021
«Անհատ ձեռնարկատերերը և նոտարները վճարում են դրոշմանիշային վճար. եթե գործող կարգավորմամբ 18 հազար դրամ են վճարում մինչև 1 մլն 200 հազար դրամ հաշվարկային բազայի դեպքում, ապա մենք այդ սահմանաչափը կրկնակի ավելացրել ենք, այսինքն` 18 հազար դրամ կվճարեն մինչև 2 մլն 400 հազարի դեպքում»,- Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով` նախագծի ընդունման դեպքում տասնյակ հազարավոր անհատ ձեռնարկատերեր հնարավորություն կունենան ավելի քիչ դրոշմանիշային վճար վճարել:

«Բայց այս հարցն ունի մեդալի այլ կողմ. մենք գտել ենք լուծումներ, որոնք որևէ կերպ չեն խաթարում հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամը շարունակելու է կատարել մեր զոհված և վիրավոր հերոսների օրենքով հասանելիք գումարների փոխանցումը»,- հավելեց պատգամավորը: