Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ ոք չի բռնել համայնքի ղեկավարի ձեռքը, որ գնա ու այդ ապօրինի շինությունը քանդի. Արթուր Դավթյան

Ոչ ոք չի բռնել համայնքի ղեկավարի ձեռքը, որ գնա ու այդ ապօրինի շինությունը քանդի. Արթուր Դավթյան
Քաղաքականություն
15:56, 30 июнь 2021
«Ոչ ոք չի բռնել համայնքի ղեկավարի կամ մյուսների ձեռքը, որ գնան ու այդ ապօրինի շինությունը քանդեն: Այսինքն՝ այդ իրավունքը այսօր էլ կա, և այդ գործառույթները կարող են իրականացնել»,- այսօր՝ հունիսի 30-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը և հավելեց, որ իրենց հանձնաժողովի կարծիքը ներկայացվող օրինագծին բացասական է եղել: 

Նրա խոսքով՝ դատական պրոցեսի ավարտից հետո շինությունը դարձյալ քանդման ենթակա է: «Կարող է լավ ապօրինի կառույց է կառուցվում համայնքի հողի վրա, և համայնքը գտնում է, որ դա կարող է լինել լավ դպրոց: Այդ դպրոցն օրինականացվում է համայնքի անունով և տրվում է պետությանը: Ում հողի վրա կառուցվում է շինությունը, հողի տերն է հանդիսանում դրա սեփականատերը: Ուստի չի կարելի զրկել համայնքին սեփականացնելու այդ հողը համայնքի կամ ՀՀ անունից»,- հավելեց նա: