Ամբողջ Գլխավոր շտաբը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հիմա ո՞նց կարող էր զինվորներին ասեր՝ քվեարկեք Փաշինյանի օգտին․ Գագիկ Մելքոնյան
Քաղաքականություն
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամներից Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, թե 15 հազար զինվորականներ մասնակցել են քվեարկությանը և դա է եղել Սյունիքում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի պատճառը։
Հայտարարությանը արձագանքել էր նաև «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և Վահե Հակոբյանի հայտարարությանը արձագանքել էր կարճ․ «Մաքուր սուտ է, որը երևում է թվերում»
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Գագիկ Մելքոնյանի հետ։
«Դե Քոչարյանը, իր ժամանակ հրաման էր տալիս, որ բոլոր զինվորները քվեարկեն իրեն և սպաների հսկողության տակ քվեարկում էին իր օգտին։ Ինքը մտածում է, որ հիմա էլ է այդպես, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա չէր կարող նման բան լինել, քանի որ ամբողջ Գլխավոր շտաբը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եթե պահանջում էր հրաժարականը, ոնց կարող էր զինվորներին գնար ասեր քվեարկեք Փաշինյանի օգտին։ Հիմա ժողովրդին տարան փողերը լցրեցին գրպանները, ամեն ինչ արեցին, բայց ժողովուրդը չքվեարկեց չէ իրենց օգտին, իրենք ուղղորդում էին, որ Քոչարյանին պիտի ընտրեք, բայց ժողովուրդը կանգնեց ու չարեց էդ բանը, չքվեարկեց Քոչարյանին, հիմա զինծառայողը էդ նույն ժողովրդի զավակը չէր,ինքն էր որոշում կայացնողը ում քվեարկի»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։
Մեկնաբանելով նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որը գործող իշխանությանը ձայն տվածների մասին ասել էր, որ առողջ հասարակությունը այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրվելու համար և ուղղակի տրամաբանական չէ, եթե խոսքը գնում է առողջ հասարակության մասին, Գագիկ Մելքոնյանն ասաց․
«Հենց դա էր առողջ հասարակությունը։ ժողովուրդն իր ձայնը տվել է իրեն, ժողովուրդը Նիկոլի մեջ տեսնում է իրեն։ Իսկ այն մարդիկ, որ իրենց ձայնը տվել են Քոչարյանին, այ անառողջը նրանք են, որ փողի խաթր գնացին ևս մեկ անգամ ծախվեցին, անառողջը դրանք են։
Հիմա թող այդ մարդկանց կոչ անեն, ասեն եկեք հրապարակ, տեսնեմ քանի տոկոսը կգան․ «Գազպրոմի» աշխատողներն են, էլեկտրացանցի աշխատողներն են, էն մարդիկ, որ իրենց վրա սիրահարված են, էն պիցցայակաերներն են, հիմա թող վեր կենա Հանրապետության հրապարակում ասի ժողովուրդ, եկեք կանգնենք կողքս, տեսնեմ քանի մարդ կգնա կկանգնի կողքին։ Էն 17 պլյուս մինուսի մարդիկ կգնան, էն որ հավաքվում էին, դրանից ավել մարդ նրանք այս երկրում չունեն, փողով են տարել։ Իրենք պետք է հասկանան, որ իրենք պրծած են, ժողովուրդն իրենց չի, սիրում ժողովուրդն իրենց ատում է»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։
Լիլիթ Թադևոսյան