Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե իշխանության կողմից այս վերջին միջամտությունները չլինեին, Երևանը շատ կարճ ժամանակում կորցնելու էինք. Հովիկ Աղազարյան

Եթե իշխանության կողմից այս վերջին միջամտությունները չլինեին, Երևանը շատ կարճ ժամանակում կորցնելու էինք. Հովիկ Աղազարյան
Քաղաքականություն
16:49, 30 июнь 2021
«Եթե իշխանության կողմից այս վերջին միջամտությունները չլինեին, մենք Երևանը շատ կարճ ժամանակում կորցնելու էինք»,- այսօր՝ հունիսի 30-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և նշեց, որ նախագիծը պետք է 1-ին ընթերցմամբ ընդունել: 

Նա նշեց, որ ինքը ինքնակամ կառույցների դեմ հուսահատ պայքար է մղել. «Երբ դու իշխանություն ես ու քայլում ես փողոցով, մարդիկ ցույց են տալիս էն կառույցը, որն արդեն մտել է փողոցի մեջտեղը... Ու ես ասեցի էդ տղաներին՝ մյուս անգամ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխը ասֆալտի վրա կջնջխեք, բայց դա ինձ չի հետաքրքրում»: 

Նրա խոսքով՝ այն մարդը, որի կառույցի սյունը հայտնվել է համայնքային տարածքում, թող բարի լինի և գնա թույլտվություն վերցնի, ու իր հողի վրա իր շենքը սարքի: