Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ցույց տալու բարդույթներ չունենք, այլ պիտի ձգտենք օժանդակություն ակնկալող պետությունից դառնալ օժանդակող. Ջանջուղազյանը՝ Բագրատյանին

Մենք ցույց տալու բարդույթներ չունենք, այլ պիտի ձգտենք օժանդակություն ակնկալող պետությունից դառնալ օժանդակող. Ջանջուղազյանը՝ Բագրատյանին
Քաղաքականություն
18:25, 30 июнь 2021
Այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվությունը:

«Իմ խոսքը ամենևին պահպանողականության մասին չէր: Ճիշտ հակառակը՝ ես ուզում եմ տեսնել Հայաստանի Հանրապետություն, որը ոչ թե շահառու է ֆինանսական միջազգային կազմակերպության, այլ դոնոր է, որը ոչ թե օժանդակություն է ակնկալում, այլ օժանդակում է»,- ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: 

Նրա խոսքով՝ պարտքի արդյունավետության հարցը այլընտրանք չունի:

Սերգեյ Բագրատյանը, սակայն, կարծում է, որ կոմպլեքսներ ունեն նաև պետությունները. «Երբ մի հարուստի տուն գնանք, չի ամաչի և սեղանին կդնի այն, ինչ կա, իսկ աղքատը կգնա հարևանից պարտք կանի, խանութից պարտք կանի, որ շատ լավ հյուրասիրի: Այս մարդկային հարաբերությունները կարծես պետությունների վրա էլ են տարածվում: Եթե մենք միջոցների կարիք ունենք, պետք է դիմենք միջազգային կազմակերպություններին, որովհետև մենք նոր զարգացող երկիր ենք: Մենք այս պահին պետք է դիրքավորվենք ճիշտ տեղում և չնեղվենք»:

Ջանջուղազյանը արձագանքեց. «Մենք ցույց տալու բարդույթներ չունենք, այլ պիտի ձգտենք դրան»: