Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020-ի բարդագույն ժամանակաշրջանում գտնվեցին լավագույն լուծումները. դա կառավարություն-ԱԺ ճիշտ աշխատանքի արդյունքն էր. Սերգեյ Բագրատյան

2020-ի բարդագույն ժամանակաշրջանում գտնվեցին լավագույն լուծումները. դա կառավարություն-ԱԺ ճիշտ աշխատանքի արդյունքն էր. Սերգեյ Բագրատյան
Քաղաքականություն
20:12, 30 июнь 2021
«Ես շատ կուզենայի, որ ոչ միայն ֆինանսների, այլև էկոնոմիկայի նախարարը զեկուցեր, քանի որ նա կարող էր ցույց տալ տնտեսության այն հնարավորությունները, որոնք որպես պոտենցիալ դեռևս չեն օգտագործվում»,- այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում 2020 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Բոլորս գիտենք, որ բարդագույն ժամանակներում, երբ կորոնավիրուս էր ու պատերազմ, քանիցս քննարկել ենք բյուջեն վերանայելու հարցը, և կարծես լավագույն լուծումները գտնվեցին: Սա կառավարություն-ԱԺ ճիշտ աշխատանքի արդյունքում էր»: