Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ՝ 3,2 տոկոսի փոխարեն․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

2021 թվականի համար կանխատեսվում է  6 տոկոս տնտեսական աճ՝ 3,2 տոկոսի փոխարեն․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:08, 01 июль 2021
Այսօր մինչև Կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի համար  բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պիտի նշի, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև և հիմա կանխատեսվում է 2021 թվականի համար  6 տոկոս տնտեսական աճ։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 միլիարդ դրամ, ավելի կոնկրետ՝ 750, 2 միլիարդ դրամ։ 
        
«Այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 միլիարդ դրամ, մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697,7 միլիարդ դրամ և այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի  համար մենք ունենք  52,5 միլիարդ դրամի գերակատարում, սա այն պայմաններում, երբ  2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողների և ֆիզիկական անձանց  համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է  շուրջ 84 միլիարդ դրամ, իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի  ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվե  է 65 միլիարդ դրամ, 2019 թվականին 52 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին 49 միլիարդ դրամ»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Այնուհետև նա նշեց, որ  այս տարբերության պայմաններում  անգամ գերակատարման բացարձակ տարբերությունը  կազմել է 52,5 միլիարդ դրամ։

Տեսանյութն՝ այստեղ