Քաղաքացիակենտրոն
լրատվություն

50+1 ձայնի դեպքում բազմաբնակարան շենքերում հնարավորություն է տրվում կատարել բարենորոգումներ. Արտակ Մանուկյան

50+1 ձայնի դեպքում բազմաբնակարան շենքերում հնարավորություն է տրվում կատարել բարենորոգումներ. Արտակ Մանուկյան
Քաղաքականություն
11:49, 01 июль 2021
«Այս նախագծով մենք հնարավորություն ենք տալիս 50+1 ձայնի դեպքում բազմաբնակարան շենքում կատարել բարենորոգումներ: Սա, կարծում եմ, ժողովրդավարական մոտեցումներին համահունչ է»,- այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Բազմաբնակարան շենքերի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նա նշեց, որ նախկին օրենսդրությամբ, երբ բազմաբնակարան շենքում որևէ ընտանիք չէր բնակվում, մարդիկ ներդրումներ անելիս մտավախություններ էին ունենում: 

Որպես նախագծի որակական ցուցանիշ՝ Արտակ Մանուկյանը նշեց, որ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արուսյակ Ջուլհակյանը մոտեցել են իրեն և ցանկություն հայտնել օրինագծի համահեղինակ լինելու: