Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը 8.8 մլրդ դրամ կհատկացնի ԱՀ-ին

ՀՀ կառավարությունը 8.8 մլրդ դրամ կհատկացնի ԱՀ-ին
Քաղաքականություն
11:53, 01 июль 2021
ՀՀ կառավարությունը շուրջ 8.8 մլրդ դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հատկացնել 8.8 մլրդ դրամ, որից 1.2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարման համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի ԱՀ-ին։

«Այս տարվա բյուջեով նախատեսված միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչև պատերազմը, և այն ըստ էության ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը հնարավորություն չի ունեցել նոր եկամուտներ գեներացնել և դրանով պայմանավորված հիմա լրացուցիչ միջպետական վարկի տրամադրում է նախատեսվում առաջարկվող նախագծով»,-նշեց Ատոմ Ջնջուղազյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմամբ Արցախին հատկացնում են ևս 8.8 մլրդ դրամ։ Նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո իրականացվել է 14 ծրագիր և այս պահի դրությամբ ծախսվել է 53 մլրդ դրամ։

«Արցախին մեր աջակցության փաթեթն արդեն կազմում է 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն այս պահի դրությամբ ծախսվել է ծրագրերի միջոցով։ Շարունակելու ենք աջակցությունն Արցախի մեր հայրենակիցներին, բայց տրամաբանությունը որոշակի փոփոխության պետք է ենթարկվի, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, և Արցախի տնտեսությունը սկսի աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։