Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիզուլիում երկրորդ օրն է՝ չեն կարողանում մարել ականապատ տարածքում բռնկված հրդեհը

Ֆիզուլիում երկրորդ օրն է՝ չեն կարողանում մարել ականապատ տարածքում բռնկված հրդեհը
Քաղաքականություն
14:46, 01 июль 2021
Երկրորդ օրն է՝ ադրբեջանցիները չեն կարողանում հանգցնել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Վարանդայի՝ Ֆիզուլիի շրջանում նախօրեին բռնկված հրդեհը։ Կրակը բռկվել է ականապատ տարածքում։ Այսօր Ադրբեջանի ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել դեպքի առնչությամբ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 30-ին թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Ֆիզուլիի շրջանի Հաջար գյուղում հրդեհ է բռնկվել ականապատ բաց տարածքում՝ լեռնային դժվարանցանելի շրջանում, որը մասնակի անտառածածկ է։ Հրդեհաշիջման աշխատանքներ են սկսվել՝ ավիացիոն ջոկատի մեկ ուղղաթիռի ներգրավմամբ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ՝ կրակի տարածումը կանխելու և այն մարելու համար։