Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները․ Արսեն Թորոսյան

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները․ Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
14:51, 01 июль 2021
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ»։