Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննչական կոմիտեում փոփուխություններ կան եւ սպասվում են․ ՔԿ խոսնակը՝ «կադրային ջարդի» մասին

Քննչական կոմիտեում փոփուխություններ կան եւ սպասվում են․ ՔԿ խոսնակը՝ «կադրային ջարդի» մասին
Քաղաքականություն
17:46, 01 июль 2021
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ Քննչական կոմիտեում մեկնարկել է «կադրային ջարդ» եւ այսօր ՔԿ-ում պաշտոնից ազատման համար դիմում են գրել մի քանի պաշտոնատար անձինք, որոնց մեջ են կարեւոր գործերով քննչական խմբի ղեկավարներ, ինչպես նաեւ վարչության պետեր: 

Ըստ հրապարակումների՝ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադեւոսյանը Civic.am-ի հետ զրույցում չհերքեց տարածվող լուրերը եւ նշեց, որ ՔԿ-ում փոփոխություններ կան եւ սպասվում են։ Հարցին՝ արդյո՞ք այդ փոփոխությունները «կադրային ջարդի» տեսքով են լինելու, Թադեւոսյանը պատասխանեց, որ այլ բան չկա ավելացնելու։