Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայում կոչ են անում դադարեցնել Թուրքիային բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը, որոնք կիրառվել են ԼՂ հակամարտության ժամանակ

Բելգիայում կոչ են անում դադարեցնել Թուրքիային բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը, որոնք կիրառվել են ԼՂ հակամարտության ժամանակ
Քաղաքականություն
23:04, 01 июль 2021
Բելգիայի խաղաղության և մարդու իրավապաշտպան չորս կազմակերպություններ կոչ են անում դադարեցնել բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային, և այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում շրջանային իշխանություններին սպառնացել են դիմել դատարան՝ փոխանցում է The Brussels Times պարբերականը. գրում է 1lurer.am-ը:

Շրջանային իշխանություններին ուղղավծ նամակում կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիայի օդուժը բելգիական տեխնոլոգիաները կիրառել են Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների ժամանակ:

Նշվում է, որ Բելգիայի Asco Industries, Sabca, Sonaca և Safran Aero Boosters ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիային պահեստամասեր են մատակարարում 2013-ից ի վեր:

«Այս բաղադրիչներն օգտագործվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ժամանակ: Այն փաստը, որ բելգիական ռազմական տեխնոլոգիաները կիրառվել են այդ գործընթացներում, ոչ միայն անբարոյական է, այլև՝ անօրինական»,- նշվում է կազմակերպությունների նամակում: