Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջնորդություն ենք ներկայացրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ. Արամ Վարդևանյան․ Տեսանյութ

«Սահմանադրական դատարանին ներկայացվել է գրություն-միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ՍԴ-ն աշխատանքային նիստում այն քննության առարկա կդարձնի: Պատճառը շատ հստակ է․ տեղյակ եք, որ Վահե Գրիգորյանը մասնակցել է, որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,-այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը:

Նա նշեց՝ կարծում են, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ կարծիք:

Իրավաբանն ասաց, որ ՍԴ-ի որոշման մասին գնահատական կտան միայն որոշումը հրապարակելուց հետո: