Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պատվիրակության ելույթներից հետո ադրբեջանցի պատվիրակը ստիպված էր նորից ելույթ խնդրել և ուղղել իր սխալը. Հռիփսիմե Գրիգորյան

Մեր պատվիրակության ելույթներից հետո ադրբեջանցի պատվիրակը ստիպված էր նորից ելույթ խնդրել և ուղղել իր սխալը. Հռիփսիմե Գրիգորյան
Քաղաքականություն
20:13, 02 июль 2021
7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում:

Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ստորեւ հատվածներ ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նիստին այսօրվա իմ ելույթից:
‼ Մեր պատվիրակության ելույթներից հետո ադրբեջանցի պատվիրակը ստիպված էր նորից ելույթ խնդրել եւ ուղղել իր սխալը, որով մեղադրել էր Մինսկի խմբին վատ աշխատանքի համար՝ դրանով առաջացնելով անդամ երկրների վրդովմունքը: 
🇫🇷 🇨🇦 Փոխարենը մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կանադայի եւ Ֆրանսիայի, իրենց ելույթներում դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան Լեռային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ նշելով, որ հակամարտության լուծումը քաղաքական է եւ պիտի հարգվի ԼՂ ինքնորոշման իրավունքը:  
🟥 «Այսօր  Ադրբեջանը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ՝ ասելով, որ ինքը դժգոհ է խմբի աշխատանքից: Միգուցե նաեւ ժամանակն է, որ Ադրբեջանը ընդունի, որ դժգոհ լինելով բանակցություններից` որպես հակամարտությունների լուծման գործիք, որից սովորաբար օգտվում են ժողովրդավարական երկրները, Ադրբեջանը որոշեց խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր հնարավոր սկզբունքները, ոտնահարել Հելսիկյան եզրափակիչ ակտը եւ պարզապես հարձակվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ կիրառելով երկար պլանավորված ռազմական ագրեսիա: 
🟥 Այսօր էլ Ազայ Գուլիեւը հայտարարություն է անում՝ խնդրելով զեկույցում Լեռնային Ղարաբաղը փոխարինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությամբ: 
Սա, ըստ էության, Ադրբեջանի ամենամեծ սխալն է. համարել, որ երբեւէ հնարավոր է աշխարհին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է տարածքներին, եւ ոչ թե մարդկանց, որ այն տարածքային խնդիր է, մինչդեռ այս հակամարտությունը հստակ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց է»: 
🟥 «Եվ ահա այստեղ է, հարգելի՛ գործընկերներ, մենք բոլորս պետք է ջանք թափենք ՝ «օգնելու» Ադրբեջանին վերջապես հասկանալ, որ հակամարտությունը ավարտված չէ հենց ա՛յն պատճառով, որ խոսքը ոչ թե անօդաչու թռչող սարքերով անմարդկային պատերազմ սանձազերծելու մասին է եւ հետո ասելու ՝ եկեք խաղաղություն ունենանք, այլ քաղաքական գործընթացի մասին՝ հարգելով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ինքնորոշման իրավունքը»:

ՏԵսանյութը՝ այստեղ