Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բոլոր ոստիկաններին «հատ-հատ ֆիքսելու ենք», եւ բոլորը պատասխան են տալու»․ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկաններին

«Բոլոր ոստիկաններին «հատ-հատ ֆիքսելու ենք», եւ բոլորը պատասխան են տալու»․ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկաններին
Քաղաքականություն
17:31, 23 февраль 2021
Այսօր Կառավարության մոտ «Հանուն փրկության շարժման» կողմից կազմակերպված բողոքի ակցիայից հետո ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, եւ որեւէ խնդիր չկա։

Սաղաթելյանի խոսքով՝ եթե մի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը շրջում էր հեծանիվով, այսօր զորքով է շրջում մայրաքաղաքում։
Իշխան Սաղաթելյանը ոստիկանությանը կոչ արեց չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները եւ ասաց, որ բոլոր ոստիկաններին «հատ-հատ ֆիքսելու են», եւ բոլորը պատասխան են տալու։  Նա կոչ արեց այսօր 18։00-ին հավաքվել Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահաջելու։

Հիշոցնենք, որ «Հանուն փրկության շարժումը» հայտարարել էր, թե Սաղաթելյանը վնասվածք է ստացել եւ ՀՅԴ-ական Ռազմիկ Արաբյանի ոտքը ջարդվել է, որը Civic.am-ի հետ զրույցում հերքեցին ոստիկանությունից, ասելով, որ մեկ քաղաքացու մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։