Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են. ՀՀ ՄԻՊ

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են. ՀՀ ՄԻՊ
Քաղաքականություն
14:36, 05 июль 2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել. 

«Սիրելի´ հայրենակիցներ,

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:

Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:

Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են: Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»: