Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում ենք սահմանների դեմարկացիայի հարցը կապել Արցախի կարգավիճակի հարցի հետ․ Ստեփան Գրիգորյան. Տեսանյութ

Առաջարկում ենք սահմանների դեմարկացիայի հարցը կապել Արցախի կարգավիճակի հարցի հետ․ Ստեփան Գրիգորյան. Տեսանյութ
Քաղաքականություն
17:38, 06 июль 2021
«Նախկինում մեր կողմից ընտրված անվտանգային համակարգը չի աշխատում։ Ես կարող եմ օրինակներ բերել ՀԱՊԿ֊ի ելույթներից որտեղ որ պարզ երևում է, որ այստեղ մեր անվտանգությունը չի ապահովվում և ահա մենք ինչ ենք առաջարկում։ Մեր այս նամակում 3, 4 կետերը կապված են անվտանգային հարցերի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցերի հետ ու ակտուալ՝ այսօրվա հարցերի հետ։

Տակտիկական ինչ պետք է արվի այս մոտ ժամանակներում։ Մենք առաջարկում ենք կառավարությանը դիմել միջազգային այլ կառույցներին, որոնց ֆունկցիայի մեջ է մտնում լուծել անվտանգության հարցերը, սահմանային հարցերը, Հայաստանի տարածքային ամբողջականության հարցերը պաշտպանելու։ Դա ՄԱԿ֊ն է, ՄԱԿ֊ի անվտանգության խորհուրդն է և ԵԱՀԿ֊ն է։ Դիմել այս 2 միջազգային կառույցներին, որ նրանք ուղարկեն տարածաշրջան միջազգային մշտադիտարկման առաքելություն, որ ուսումնասիրեն իրավիճակը Հայ֊ադրբեջանական սահմաններում նաև ամենաթեժ կետերում, ուսումնասիրեն և եզրակացություն անեն։ Այդ մշտադիտարկման խումբը զսպիչ մեխանիզմ կլինի, որ Ադրբեջանը չխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և մեզ համար շատ կարևոր է սահմանների մոտ մարդկանց ապրող մարդկանց անվտանգությունը, քանի որ մասայական ոտնահարվում է անվտանգությունը» ֊ ասում է  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ 

Նա նաև նշեց, որ այս ամենը առաջարկում է, քանի որ թե՛ ՌԴ֊ն, թե՛ ՀԱՊԿ֊ը ոչինչ չեն անում։ 

Հաջորդ հարցը դա ռազմագերիների հետ կապված հարցն է։ 

«Մենք ողջունում ենք քայլերը, որը արվում են։ Մեր կառավարությունը դիմեց Միացյալ Նահանգների կառավարությանը, արդյունքը մենք տեսանք, այլընտրանքը աշխատեց նաև այն ուղղությամբ, որ ոչ միայն Միացյալ նահանգների ջանքերի շնորհիվ 15 հոգու ազատ արձակեցին, այլ նաև նա դիմեց ՌԴ֊ին  շարժվել, քանի որ վերջին 15 հոգին Ռուսաստանի ջանքերով ետ վերադարձան։ Մենք առաջարկում ենք կառավարությանը այլ հարթակներ նաև օգտագործել, ոչ միայն մեծ պետությունների դիմել, այլ նաև դիմել միջազգային կառույցների ու այստեղ առանջնահատուկ դերը տրվում է ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդին։ Երրորդը դա ԼՂՀ֊ի հարցն է։ Մենք համոզված ենք, որ ԼՂՀ֊ի հարցը կարող է լուծվել Մինսկի խմբի շրջանակներում ու պետք է ամեն ինչ արվի Հայաստանի կողմից, որ վերականգնվի ակտիվ աշխատանքը Մինսկի խմբի կողմից, քանի որ առանց ԼՂՀ֊ի հարցի վերականգնման լիարժեք խաղաղություն չի կարող լինել։ Եվ վերջինը մենք առաջարկում ենք ստեղծել անկախ, անկուսակցական հանձնաժողով և սկսել աշխատել ուսումնասիրելու համար պատերազմը, ընթացքը, եղած խնդիրները» ֊ ասաց  Ստեփան գրիգորյանը։

Տեսանյութն՝ այստեղ