Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ ուժերի հետ կոալիցիա չեն կազմի. Արտակ Զեյնալյանն ասել է՝ հանուն ինչի է քվեարկել․ ՀԺ

Որ ուժերի հետ կոալիցիա չեն կազմի. Արտակ Զեյնալյանն ասել է՝ հանուն ինչի է քվեարկել․ ՀԺ
Հայաստան
16:04, 17 сентябрь 2023
Քաղաքացիական իր պարտքն է կատարել և հանուն Երևանի քվեարկել «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը․ գրում է ՀԺ-ն։

«Շատ լավ մարզական վիճակում եմ, այսօր հասցրել եմ 40 րոպե հեծանիվ քշել և տրամադրությունս մարտական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ ինչի՞ օգտին է քվեարկել, Զեյնալյանը պատասխանել է. «Քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ ու երջանիկ մարդկանց քաղաք։ Քվեարկել եմ, որ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան, և տարածքային ամբողջականությունը վերականգնվի, ունենա միջազգային բարձր վարկանիշ տարածաշրջանում և աշխարհում։ Քվեարկել եմ սրա օգտին»։

Հարցին՝ ավագանի ընտրվելու դեպքում քաղաքական ո՞ր ուժի հետ են պատրաստվում համագործակցել, Արտակ Զեյնալյանը նշել է․ «Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես «5-րդ շարասյուն», որոնք մտել են պայքարի մեջ՝ ավագանիում ներկայացնելու կրեմլյան շահերը: Մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի»: