Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր

ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր
Հայաստան
12:42, 19 сентябрь 2023
Այս շաբաթ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր, նշված է առաքելության X-ի Էջում։

«Գործառնական պլանի համաձայն՝ Եվրամիության դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում՝ գործող բազաներով Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, իսկ կապի և աջակցության գրասենյակը՝ Երևանում»։