Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը անթույլատրելի է համարում «Ազատություն» ՌԿ-ի վրա հարձակումը և օպերատորին է մեղադրում, իբր, հայհոյելու համար

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը անթույլատրելի է համարում «Ազատություն» ՌԿ-ի վրա հարձակումը և օպերատորին է մեղադրում, իբր, հայհոյելու համար
Հայաստան
21:42, 23 февраль 2021
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը գրառում է արել, որում ասվում է.

« Ինձ նոր տեղյակ պահեցին միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է եւ միջոցներ ձեռք կառնվեն, նման բան թույլ չպետք է տանք։ Չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբողի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Դա անթույլատրելի է, խոչնդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, եւ նոր միայն տեղեկացանք։ Բայց նաեւ օպերատոր գործընկերոջը խորհուրդ՝ չի կարելի հայհոյել՝ նաեւ ընդհանուր ու սրբություններին։ Չի կարելի նմանվել Ավանի համայնքի ղեկավարի տեղակալին»։