Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ համար անակնկալ և տխուր էր, որ իմ վաղեմի ընկեր և բարեկամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դարձավ ագրեսիվ փոքրամասնության՝ հոշոտելու իրավունքի պաշտպանը. Վարդգես Գասպարի

Ինձ համար անակնկալ և տխուր էր, որ իմ վաղեմի ընկեր և բարեկամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դարձավ ագրեսիվ փոքրամասնության՝ հոշոտելու իրավունքի պաշտպանը. Վարդգես Գասպարի
Հայաստան
15:13, 11 июль 2021
Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տխուր... (խմբագրված)
Ինձ համար անակնկալ և տխուր էր, որ իմ վաղեմի ընկեր և բարեկամ՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դարձավ, վերածվեց ագրեսիվ փոքրամասնության հոշոտելու իրավունքի պաշտպանը... Ցավալի էր հատկապես ինձ համար, որ ժամանակին նա եղել է իմ ամենավստահելի անձանցից մեկը, ում վստահել եմ իմ բանտային նոթերը... իսկ ինքը խնամքով պահել էր դրանք, և  հրատարակել միայն իմ համաձայնությամբ,,, 
Ավետիքը  իր ընկերների ցանկից նաև ջնջեց ինձ, երբ իմ ուղիղ կարծիքը գրեցի Վազգեն Մանուկյանի մասին...
Իսկ ոչ պակաս տխուր էր, որ  Հովհաննես Իշխանյանը՝  փետրվարի 25-ին Բաղրամյանի հոշոտող բրիգադի իմ վրա հարձակման  տեսագրությունը  տեսանյութը հեռացրեց համացանցից՝ փաստացիորեն թաքցնելով քրեական գործի մեկ կարևոր ապացույցը...
Ով աշխարհ, աշխարհ...
Խնդրում և ակնկալում եմ, ոչ մի վիրավորական / անհարգալից գրառում չանել... Ես սկզբունքորեն դեմ եմ, որ մարդ թքի իր անցյալի վրա ...