Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ-ում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր

ՏԿԵ-ում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր
Հայաստան
22:31, 25 сентябрь 2023
ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար  Գնել Սանոսյանի գլխավորությամբ,  տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։

Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։ 

Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց  տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքերը։