Բացարձակ անհրաժեշտություն է, որ հումանիտար կազմակերպությունները մուտք ունենան Լաչինի միջանցք և ԼՂ բնակավայրեր. ԱՄՆ-ն 11,5 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի. Փաուեր
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Սյունիքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում արձանագրեց, որ վերջին 9 ամիսների ընթացքում, երբ Ադրբեջանը շրջափակել էր միջանցքը, ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակ ստեղծվեց՝ սննդի, դեղորայքի, էական նշանակության ապրանքների լուրջ պակաս է եղել ԼՂ-ում։
«Հումանիտար կազմակերպությունները, անկախ աչքերն ու ականջները հնարավորություն չունեին լինելու տեղում, օգնելու հումանիտար կարիքները բավարարելու հարցում։ Ադրբեջանի իշխանությունները նրանց մուտք գործել թույլ չէին տալիս։ Իսկ վերջին շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունները արդեն իսկ ծանր իրավիճակը դարձրին վատթար։ Բացարձակ անհրաժեշտություն է, որ հումանիտար կազմակերպությունները մուտքի հնարավորություն ունենան դեպի Լաչինի միջանցք և դեպի ԼՂ բնակավայրեր»,- ասաց Փաուերն ու նշեց, որ նախագահ Բայդենի հանձնարարականով եկել է Հայաստան՝ զրուցելու ՀՀ իշխանությունների, ՀԿ-ների, ինչպես նաև քաղաքացիների հետ, ովքեր դուրս են գալիս ԼՂ-ից։
«Ուղղակի ծանր է լսել, տեսնել, թե ինչի միջով են անցել այս ընտանիքները։ Շատերը հեռացել են իրենց համայնքներից հրետակոծության ներքո, և շատերը, ովքեր ժամանել են այստեղ, առիթ ունեցանք խոսելու բժիշկների հետ, շատերի մոտ թերսնում է, և կարծում եմ՝ բոլորդ տեսնում եք այդ տրավման, այդ հոգնածությունը, ու մարդկանց դեմքից իսկ այդ ամենը տեսանելի է»։
Փաուերը ևս մեկ անգամ կարևորեց տեղում միջազգային կազմակերպությունների և դիտորդների ներկայությունը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ վիրավոր քաղաքացիների տարհանումը կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով կարիքները, որ ունեն ԼՂ-ից եկող քաղաքացիները, Փաուերը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը հատկացնելու է 11,5 մլն դոլար՝ այդ կարիքները բավարարելու համար, որի միջոցով կապահովվի սննդամթերք, ինչպես նաև կտրամադրվի հոգեբանական աջակցություն։
«Ես նաև հանդիպեցի մարդկանց, ովքեր տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում իրենց ընտանիքի անդամները։ Այս աջակցությունը կուղղվի նաև այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը։ Կան առանց ծնողների ուղեկցության Հայաստան ժամանած շատ երեխաներ, և խիստ անհրաժեշտ է, որ հնարավորինս շուտ նրանք կարողանան գտնել իրենց ընտանիքներին։ Մենք նաև Հայաստան տեղահանված անձանցից լսում ենք, որ իրենք կցանկանային վերադառնալ իրենց տներ, որպեսզի կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ, և այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է և կարևոր։ Ու թեպետ այս պահին մեր ուշադրության կենտրոնում այս զրկանքների միջով անցնող մարդկանց առաջին անհրաժեշտության հարցերն են, սակայն, միաժամանակ, մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն միջնաժամկետ և երկարաժամկետ հարցերը»,- ասաց Փաուերն ու վստահեցրեց, որ Միացյալ Նահանգները կլինի Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, կամավորների կողքին, որոնք բոլորը ջերմորեն ընդունում են ԼՂ-ից եկողներին։
Մանրամասն՝ տեսանյութում