Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոտ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատվում է

Խոտ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատվում է
Հայաստան
21:16, 14 июль 2021
Խոտ գյուղ տանող ճանապարհը սկսել են ասֆալտապատել։ Հ-46-Խոտ, կմ0+000-կմ1+963 ճանապարահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են։

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը նշում է, որ ընթացքի մեջ են խճային հիմքի տեղադրման, հարթեցման, խտացման և ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրման աշխատանքները: Շուտով կսկսվեն մայթերի ասֆալտապատման աշխատանքները:

Սյունիքի մարզով անցնող ճանապարհահատվածը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։