Ներիր մեզ, Հայաստան. ՌԴ ժողովրդական արտիստ Լիա Ախեջակովան ներողություն է խնդրում Հայաստանից՝ Ռուսաստանի անգործության համար

Հայաստան
ՌԴ ժողովրդական արտիստ Լիա Ախեջակովան օրերս հայտարարել է, որ Ռուսաստանի անգործության համար ներողություն է խնդրում Հայաստանից. «Իսկ որտեղ է մեր բանակը։ Հերթական ամոթը, խոստացան ու լքեցին։ Ներիր մեզ, Հայաստան»։
Նշենք, որ հայտնի դերասանուհին դեռևս նախորդ տարվանից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, հետապնդվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից միայն այն բանի համար, որ դեմ է արտահայտվել պատերազմին։ Եվ դա հասավ ընդհուպ այնտեղ, որ ճնշման արդյունքում 85-ամյա դերասանուհին ազատվեց աշխատանքից։ Նա 50 տարի աշխատում էր «Սովրեմեննիկ» թատրոնում։
Հիշեցնենք նաև, որ սիրված դերասանուհին վերջերս գտնվում էր Հայաստանում, որտեղ հայ հանդիսատեսին ներկայացավ իր «Իմ թոռ Բենիամին» ներկայացմամբ։