Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը

Օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը
Հայաստան
15:02, 15 июль 2021
Օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի #Lufthansa ավիաընկերությունը:  

Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան -Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: 

Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: 

ℹ️Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից: 

Հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն