Երեւան են հասել Արցախի կառավարության անդամները, պատգամավորները, իրավապահ համակարգի բարձրաստիճան ծառայողները, զենքը վայր դրած զինվորականները, բայց հայկական մաս-մեդիայի «պատասխանատու» հատվածը քննարկում է Սամվել Բաբայանի Երեւանում գտնվելու թեման

Հայաստան
Վահրամ Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ստեփանակերտից Երեւան են հասել Արցախի կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները, իրավապահ համակարգի բարձրաստիճան ծառայողները, զենքը վայր դրած զինվորականները:
Դրա համար պետք է միայն ուրախ լինել, ցավել մնացածների եւ առեւանգվածների համար, հնարավորությունների սահմաններում փորձել օգտակար լինել նրանց: Բայց հայկական մաս-մեդիայի «պատասխանատու» հատվածը մի շաբաթ է՝ քննարկում է Սամվել Բաբայանի Երեւանում գտնվելու թեման՝ հաճախ անցնելով տարրական կոռեկտության բոլոր սահմանները: Իսկ ինչու՞ պիտի չանցներ: Խնդիրը ծուռ հայելու մեջ է դիտարկվում:
Հարցը պետք է վերաբերվի ոչ թե Սամվել Բաբայանի Հայաստան անցնելուն, այլ նրան, թե մյուսներն ի՞նչ հիմքով են առեւանգվել կամ պահվում են ռազմագերու կարգավիճակում»: