Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը․ Սուրեն Պապիկյան

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը․ Սուրեն Պապիկյան
Հայաստան
18:34, 16 июль 2021
Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբոքյան էջում գրել է․

«Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: 

Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ  ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են.

Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի)  արդեն ասֆալտապատման փուլում է:
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։

/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։ Հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ 17.5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում կապալառուն կատարում է հողային աշխատանքներ։ 

/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի  13 կմ երկարությամբ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Այս հատվածում ( կմ55+000-կմ68+000 ) կապալառուն՝ «Քարավան» ՍՊԸ-ն, իրականացնում է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման աշխատանքներ։

/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կունենանք Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ»։