Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են․ օրակարգում գերիների վերադարձի հարցն է

ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են․ օրակարգում գերիների վերադարձի հարցն է
Հայաստան
17:15, 24 февраль 2021
Այս պահին նախագահականում տեղի է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հանդիպումը։

Տեղեկությունը  Civic.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը։

Հանդիպման ժամանակ քննարկվում է հայ ռազմագերիների, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային առնչվող հարցեր։

Մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում։

Սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: