Այսօր, երբ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ՌԴ-ն չարախնդությամբ է արտահայտվում իր խաղաղապահների ներկայությամբ Հակարիի կամրջից գերեվարված Վարդանյանի մասին ու արհամարհանքով պատասխանում վերջինիս անձնվեր վարքին

Հայաստան
Նախօրեին Կրեմլի պրոպագանդիստ Կիսելյովի արցախյան անդրադարձի մառազմատիկ արարը վերաբերում էր նաև Ռուբեն Վարդանյանին։ Ցուցադրելով Վարդանյանի ձերբակալության նվաստացուցիչ կադրերը ի տես ողջ աշխարհի՝ ռուս պրոպագանդիստը խեղաթյուրում է փաստերն ու նրան ներկայացնում որպես «Ղարաբաղի նախկին առաջնորդ», իսկ վերջինիս ձերբակալությունը՝ անցած «շաբաթվա վառ իրադարձություններից մեկը»։
Վարդանյանն, ի գիտություն ռուսական պետական ալիքի հաղորդավարի, չի եղել Ղարաբաղի առաջնորդը, այլ մի քանի ամսով՝ նոյեմբերից մինչև փետրվարի վերջ, եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարարը։ Ինչն է ուշագրավ. Վարդանյանի ձերբակալությունը ներկայացվում է այն համատեքտում, թե՝ տեսեք, ինչ է տեղի ունենում ռուսական երբեմնի հաջողակ գործարարի, բարերարի, «Ֆորբս»-ի ցուցակում ներառված դոլարային միլիարդատիրոջ հետ, երբ նա հրապարակավ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից, այսինքն՝ ռուսական հովանիից, պաշտպանությունից... նրան, ահա, սպառնում է այսպիսի նվաստացում և պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև (դատելով Վարդանյանին ներկայացված մեղադրանքից) 14 տարի ժամկետով։ «Պաշտոնական Երևանն այժմ օգնության համար դիմել է ՌԴ-ին, բայց քանի որ Վարդանյանը այլևս ռուսաստանցի չէ, օգնելու մեր հնարավորություններն այստեղ ավելի քան սահմանափակ են։ Իմիջիայլոց, ձերբակալվածին օգնությունը չէր խանգարի»,-հեգնանքով նետում է Կիսելյովն ու վրա բերում՝ այնպես որ, «ՀՀ ԱԳՆ-ն կարող է հայցել հյուպատոսական հանդիպման համար, ինչը, սակայն, չի երևում»։ Նկատենք, որ Վարդանյանին վերաբերող հաղորդավարի խոսքը ուղեկցվում էր «ո՞վ կօգնի» հարցադրմամբ։ Կիսելյովի լպիրշության ու չարանենգության հաջորդ արարը ավելի զազրելի է. նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանը չի շտապում օգնել Վարդանյանին, քանի որ վերջինս նրա համար ուժեղագույն քաղաքական մրցակից է։ Ամերիկացիներին Վարդանյանը նույնպես հարկավոր չէ ազատության մեջ, նրանց ձեռնտու է մարիոնետ Փաշինյանը, որն արդեն իսկ անում է այն, ինչ անում է... և ահա, «չոր մնացորդում», ճակատագրի հեգնանքով Վարդանյանի կյանքն ու հույսերը կապված են մեկ մարդու հետ, և այդ մարդը Իլհամ Ալիևն է, քանի որ միայն նրա իշխանության ներքո է իր բանտարկյալին ազատություն շնորհելը։ Ալիևն արդեն իսկ հաղթել է ղարաբաղյան պարտիան, և Վարդանյանը նրան ոչնչով չի սպառնում, այդ տպավորիչ ժեստը՝ ուժեղի դիրքից, գուցե աջակցություն ստանա ադրբեջանցի ժողովրդի կողմից՝ որպես գթասրտության և անհիշաչարության սիմվոլ։ Կարճ ասած, այստեղ խորհուրդ տալը դժվար է, առաջիկայում Վարդանյանին սպասում է դատարանը, իսկ հետո՝ կտեսնեք»։ Ինչպես երևում է՝ Կրեմլի ցուցումով գործող լրատվական այս և մյուս աղախինները ընդունակ են խաչ քաշել օբյեկտիվ լրագրության կանոնների վրա, մոռանալ դիվանագիտական զսպվածության ու այլ «սենտիմենտալ» բաների մասին և պետական հեռուստաալիքի եթերում խեղաթյուրել իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը, ի գիտություն ՌԴ-ի, տեր է իր յուրաքանչյուր քաղաքացու, չի հրաժարվում այդ քաղաքացու նկատմամբ ունեցած իր պոզիտիվ պարտավորություններից և Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից հետո օպերատիվ կերպով դիմել է ՄԻԵԴ։ Եվ բացի դրանից՝ ինչո՞ւ է ՌԴ-ն այդքան անհանգստացած Վարդանյանի քաղաքական գործունեությամբ, ինչո՞ւ է հենց նրան անվանում Նիկոլ Փաշինյանի կոնկուրենտ, գուցե հեռահար պլաննե՞ր ունի նրա հետ կապված և դրանք իրագործելու համար էլ ավանսով ապավինում է Ալիևի գթասրտությանը։
Ի դեպ, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Լեռնային Ղարաբաղի պետնախարար, Ալիևը քանիցս ազդարարեց, թե Վարդանյանը «ուղարկվել է ՌԴ-ի» կողմից։ Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Բաքվում ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շուբելին՝ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «մարդ, որին ուղարկել են Մոսկվայից, և որի գրպաններում միլիարդավոր փողեր են, որոնք գողացվել են ռուս ժողովրդից»։ Բաքվի բռնակալը պնդել էր, որ Վարդանյանը «Ղարաբաղ է եկել հստակ օրակարգով»։
Նույն միտքը Ալիևը կրկնեց նաև Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում կայացած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով պանելային քննարկման ժամանակ՝ հայտարարելով. «Մենք պատրաստ ենք գործնական փոխգործակցություն սկսել Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ես այսօր այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի առաջ ասել եմ հայ գործընկերոջը։ Բայց մենք դա կանենք միայն այն ժամանակ, երբ քրեական օլիգարխը, որը ներգրավված է փողերի լվացման գործարքների մեջ, լքի Ադրբեջանի տարածքը (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը-խմբ.)»։ Ադրբեջանի նախագահը «օլիգարխ» ասելով նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի այդ ժամանակ դեռևս պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովն իր հերթին էր «վրաերթի ենթարկել» Վարդանյանին՝ հենց Կիսելյովի հայրենիքում՝ ՌԴ-ում։ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հետ համատեղ ասուլիսում նա անվրդով հայտարարել էր՝ «որքան շուտ Ռուբեն Վարդանյանը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար», «Ռուբեն Վարդանյանի գործունեությունը կրում է «հանցավոր արկածախնդիր բնույթ» և «խանգարում է վերաինտեգրմանը»։
«Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Վարդանյանին։ Մենք նրա գործունեությունը համարում ենք հանցավոր և արկածախնդիր։ Նա պետք է հեռանա տարածաշրջանից։ Եվ որքան արագ, այնքան լավ: Նա վնասակար և ապակայունացնող գործոն է։ Սրանից առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը։ Մինչ նրա հայտնվելը շփումները դրական էին»,- ասել էր Բայրամովը։
Ի դեպ, այդ նույն ասուլիսում Լավրովը ստիպված եղավ արձագանքել, թե՝ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի. «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»։
Հարկ է նկատել, որ Ռ. Վարդանյանն իր պաշտոնավարման ողջ շրջանում կրծքով պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելությանն ու հորդորում կանգնել խաղաղապահների կողքին, սատարել նրանց, քանի որ նրանք այլընտրանք չունեն։ Այդ նա էր ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի բլոկադայի թեմայով տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ ակամա հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում չկա լիակատար շրջափակում, քանի որ զարտուղի ճանապարհներով որոշ ապրանքատեսակներ, այնուամենայնիվ, մտնում են Լեռնային Ղարաբաղ։
Այժմ, փաստորեն, երբ Վարդանյանն այլևս Բաքվի բանտում է, ՌԴ-ն չարախնդությամբ է արտահայտվում Վարդանյանի մասին ու արհամարհանքով պատասխանում վերջինիս անձնվեր վարքին։
Ի դեպ, այդ նույն Ռուբեն Վարդանյանը, որը Աղդամով հումանիտար օգնություն ստանալու Բաքվի առաջարկը համարում էր «կարմիր գիծ» և դեմ արտահայտվում, ստիպված եղավ անսկզբունքային գործչի համբավ ձեռք բերել՝ վերանայելով իր որոշումը ու համաձայնելով, որ Աղդամով, այնուամենայնիվ, մատակարարումները թույլ տրվեն, եթե խոսքը ՌԴ-ի կողմից ուղարկված հումանիտար մատակարարման մասին է։
Վարդանյանը, հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնից հրաժարականը պահանջողների թվում էր։ Իսկ Բաքուն, ինչպես պարզվեց, հայտնել էր Լեռնային Ղարաբաղին, որ նոր նախագահ ընտրելու դեպքում Լեռնային Ղարաբաղի գործերը լավ չեն լինելու։
Հարկ է նշել, որ Վարդանյանը սեպտեմբերի 19-ի ահաբեկչությունից հետո հարցազրույց էր տվել Կսենյա Սոբչակին, հարցազրույցի որոշ դրվագների արդեն անդրադարձել ենք։ Ուշագրավ է, որ այդ հարցազրույցում Վարդանյանը «պոստ ֆակտում» վերանայում է իր անվերապահ հավատը ՌԴ-ի նկատմամբ և Կրեմլի ականջների համար անցանկալի, ռուսական պրոպագանդային հակընդդեմ հայտարարություններ անում։ Սոբչակի դիտարկմանը, թե որոշ ռուսաստանահայեր, մասնավորապես Մարգարիտա Սիմոնյանը, ծաղրական հայտարարություններ են անում, ստեղծված իրավիճակում մեղադրում են Փաշինյանին, թե՝ «դուք Արևմուտք էիք ուզում, դե ստացեք»,
Վարդանյանը մասնավորապես արձագանքում է՝ «չեմ ցանկանում մեկնաբանել, որևէ մեկին չեմ ուզում մեղադրել», ապա հավելում է. «Այս պահին, երբ տեսնում ենք վախից ու իրենց հարազատներին չօգնելու ողբերգությունից խենթացած մարդկանց դեմքերը, զոհերի, անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում... ես դա ընդհանրապես չեմ ցանկանում մեկնաբանել։ Ինձ թվում է՝ ցինիզմ է այն, որ ընդհանուր առմամբ դրսևորվել է Լեռնային Ղարաբաղից դուրս ապրող և չափ ու սահման կորցրած մարդկանց կողմից՝ օգտագործել իրավիճակը և այն մեկնաբանել իրենց ուզածով։ Դա ուղղակի անբարոյականություն է»։
Հաջորդ հարցին՝ իսկ ի՞նչ եք կարծում, ՌԴ-ն ընդհանրապես կարո՞ղ էր օգնել, արդոք ինչ-որ մեկն իսկապես հույս ունե՞ր, հատկապես այսօրվա պայմաններում, Վարդանյանը ցնցող պատասխան է տալիս. «Ռուսաստանը, իհարկե, կարող էր օգնել։ Իհարկե, մարդիկ ընդհանրապես շատ են ընկճված, որ ռուս խաղաղապահները չկարողացան կանգնեցնել այս հակամարտությունը, և դուք գիտեք, որ ռուս խաղաղապահներ էլ են զոհվել։ Շատերը այստեղ վերադարձան հենց այն պատճառով, որ այստեղ էին ռուս խաղաղապահները։ Դե, առաջին հերթին նույն կերպ Հայաստանը ևս, որն անվտանգության երաշխավորն էր, չօգնեց։ Չօգնեց Արևմուտքը, որը հանգիստ հետևում է, թե ինչպես է բռնապետական ռեժիմը իրեն թույլ տալիս անել այն, ինչ ուզում է, և «սա իմ տարածքն է» պատրվակով ոչնչացնել մարդկանց։ Եվ ՄԱԿ ԱԽ նիստը, և դատարանների որոշումը, այս ամենը միանգամայն հանգիստ անտեսվել են, ոչ մի պատժամիջոց, ոչինչ չի կիրառվել միջազգային հիմնական իրավական նորմերը և մարդասիրական նորմերը խախտող մարդու նկատմամբ։ Հասարակության մեջ կա, իհարկե, շատ խիստ բացասական տրամադրվածություն միջազգային հանրության, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ, որոնք չօգնեցին այս իրավիճակում և չկանգնեցրին այս ջարդը»։
Սա Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության ավա՞րտն է՝ հարցին էլ Վարդանյանն արձագանքել էր. «Այս հարցն ինձ չպետք է ուղղեք, ես քաղաքագետ-փորձագետ չեմ։ Չգիտեմ։ Ես գիտեմ, որ ՌԴ-ն սիրում է իր համար խնդիրներ ստեղծել և այնուհետ խիզախաբար լուծել դրանք։ Ես չեմ հասկանում, թե ով ինչ որոշում է կայացրել և ինչու։ Ես շատ բան չգիտեմ, այստեղից շատ բան ուրիշ կերպ է երևում։ Ուստի թողնենք դա այդ որոշումներն ընդունողների խղճին»։
Կարելի է ենթադրել, թե ինչու է ՌԴ-ն որոշել «ձեռքերը լվանալ» իր նախկին քաղաքացուն պատուհասած փորձանքից ու վերջինիս բախտի տնօրինումը վերապահել Բաքվի թիվ մեկ «հումանիստին»՝ Ալիևին։
Հ. Մանուկյան