Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը

Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը
Հայաստան
13:42, 20 июль 2021
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ տուրիզմի բաժնից, ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 917 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի կառուցում 500 մետր երկարությամբ, երկաթե կիսախողովակներով եւ եւս նույնքան երկարության կոյուղու ցանցի վերակառուցում պոլիէթիլենային խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կկարգավորվեն ոռոգման ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված խնդիրները Բարեկամություն փողոցում։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։