Հայաստան բռնի տեղահանված 105 հազարը ևս էթնիկ զտման զոհ է. վարչապետ
«Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է հնչել»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հնչեցրած մեղադրանքների, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին 1 մլրդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել:
Վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝ ԼՂ-ն Լաչինի միջանցքի բլոկադայից առաջ ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել: «Ես ասել եմ, որ նպատակը Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, բայց մենք քաղաքական ամբողջական աջակցություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին: Եվ, այո, այդ սադրանքի նպատակը և հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը: Եվ իմ պարտականությունն է, որպես ՀՀ վարչապետ, առաջին հերթին ՀՀ անվտանգությունը ապահովել, այդ թվում՝ ԼՂ եղբայրների և մեր քույրերի սիրույն: Պատկերացրեք, եթե պետություն չլիներ նրանց առաջնային կարիքները բավարարելու համար: Եվ այսօր ձեռք մեկնած աշխարհով ման չենք գալիս, թե մեզ երկու կոպեկ գցեք, որ մեր եղբայրներն ու քույրերը սովահար չլինեն»:
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, թե ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չի սպառնում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իմ հայտարարության մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացվեն: Իմ խնդիրը եղել է անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի: Իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել հասել են ՀՀ: Սա չի նշանակում, որ այդ 105 հազարը էթնիկ զտման զոհ չէ»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արտահայտում է ՀՀ կառավարության դիրքորոշումը: