Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել. «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»

Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել. «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»
Հայաստան
20:58, 24 февраль 2021
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ:

Ըստ այդ հայտարարության ՝ ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։

Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին: