Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պահին սահմանին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»․ ՀՀ ՊՆ

«Այս պահին սահմանին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»․ ՀՀ ՊՆ
Հայաստան
18:31, 23 июль 2021
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ hուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Համաձայն նույն հաղորդագրության, ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Civic.am-ին Պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ այս պահին սահմանին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։