Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել․ Shamshyan.com

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել․ Shamshyan.com
Հայաստան
22:13, 25 июль 2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են: