Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ Արարատի մարզպետարան

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ Արարատի մարզպետարան
Հայաստան
14:36, 26 июль 2021
Արարատի մարզպետարանը տեղեկացնում է․

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ 

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։