Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 18.00-ի դրությամբ Երասխի ուղղությամբ հարաբերականորեն հանգիստ է. ՊՆ

Ժամը 18.00-ի դրությամբ Երասխի ուղղությամբ հարաբերականորեն հանգիստ է. ՊՆ
Հայաստան
19:00, 26 июль 2021
Ժամը 18.00-ի դրությամբ Երասխի ուղղությամբ հարաբերականորեն հանգիստ է։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՊՆ-ից։

Նշենք, որ այսօր ՊՆ-ն տեղեկացրել էր, որ առավոտյան, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ տեղեկացրել էր, որ կրակոցները վերսկսվել են 15.30-ից։