Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թշնամու հարձակման հետևանքով կորցրած դիրքը հակահարձակ գործողություններով շատ արագ հետ է վերցվել». Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Արծրուն Հովհաննիսյանը սահմանային Սոթքի հատվածից ուղիղ եթերով տեղեկացնում է մանրամասներ մարտերի մասին.
«Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական հենակետերից մեկի վրա և  մեծ դժվարությամբ կարողացել է վերցնել դիրքը, և, ինչպես հետո պարզվել է, մինչև վերջին փամփուշտը կռվել են տղերքը։ Ունենք երեք զոհ, նաև՝ վիրավորներ, որոնք կարողացել են մարտերով անցնել հարակից դիրքեր։ Շատ կարճ ժամանակում հրամանատարությունը, գործելով շատ գրագետ ու օպերատիվ, շատ արագ հակահարձակում է գործել, դիրքը վերականգնվել է, և պարզվել է, որ մեր զոհված երեք տղաների զենքերում չի եղել փամփուշտ՝ մինչև վերջին փամփուշտը տղերքը կռվել են։ Մնացածի մասին կխոսենք հետո։ 

Ուղղակի խնդրում եմ այսպիսի պահերին մի կողմ թողնել բոլոր ատելությունները, ձեր մոլորությունները, սխալ պատկերացումները՝ պատերազմի մասին, հաղթելու մասին, պարտվելու մասին։ Ամեն ինչի մասին կխոսենք ժամանակին։ Այսպիսի ծանր ժամանակներում պետք է մեկս մյուսի նկատմամբ թույն չներշնչենք։ Թշնամին նենգ է ու հանգիստ չէ ոչ մի ուղղությունում։ Պետք է նորից ու նորից ասեմ հրամանատարության համարձակ գործողությունների մասին։ Աստված պահապան մեր պետությանը, մեր զինված ուժերին, փառք մեր բանակին»։