Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը գործում է հայկական շահերի դեմ․ Հայաստանն անհապաղ պետք է դիմի Ֆրանսիային՝ գնալու ՄԱԿ ԱԽ․ 1in.am

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հետ:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանը գիտակցի՝ ռազմական դաշնակից չունի. Ռուսաստանը գործում է հայկական շահերի դեմ․ «Թուրքին միայն ռազմական նոր բալանսը կկանգնեցնի. Հայաստանը չպետք է հապաղի»: